Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Ծառայեք բոլորին

Ծառայեք բոլորին
25.09.2025 | 21:59

Սեպտեմբերի 26
Ես ձեր մեջ եմ ծառայողի պես:
Այստեղ հիշեք բոլորին ծառայելու Իմ պատվիրանը: Պատրա՛ստ եղեք ձեր որդի լինելը ծառայությա՛մբ հաստատել: Ձեզ հանդիպող բոլոր մարդկանց ընդունեք` իբրև ձեր Հոր տունը եկած հյուրեր: Ամենքի հետ վարվեք սիրո՛վ, ազնվորե՛ն ու մե՛ծ նրբանկատությամբ:
Եղեք` իբրև ծառա բոլորի՛ն, ոչ մի գործ ձեր արժանապատվությունից ցածր մի՛ համարեք:
Միշտպատրաստ եղեք հնարավոր ամեն բան անել մերձավորների համար:
Ծառայություն, սիրով կատարված անվերջ ծառայություն:
Բացվող ուրախությո՛ւն կա ծառայության մեջ:
Մեծ հրճվա՛նք կա ուրիշներին օգնելով Իմ Կամքը կատարելու մեջ:
Կարողացեք Իմ Կամքի արտահայտությունը լինել` առաքինի գործերի մեջ, որ Ես այլոց համար եմ նախատեսել:
Մի’ մոռացեք, որ երբ ծառայում եք այլոց, այդպես դուք ծառայյում եք նախ ձեր Վարդապետին` Տիրոջը, որ աշակաերտների ոտքերը լվաց:
ՈՒստի ծառայելով ուրիշներին` ապացուցե՛ք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը:
Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ